Ուրցաձորում անցավ նախկին համայնքապետը․ «Իմ քայլ»-ականը մերժվեց
Փետրվարի 17-ին Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքում հաղթեց գործող գյուղապետը՝ Ռաֆիկ Անդրեասյանը։
Այստեղ ուշագրավն այն է, որ հեղափոխությունից հետո, ուրցաձորցիները ցույցեր էին անում ու ճանապարհ փակում՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը։ Վեջինս հրաժարական էր տվել, սակայն այս ընտրություններում որոշեց նորից դնել թեկնածությունը և, ձայների գերակշռող մեծամասնությամբ, անցավ։
Նկատենք, որ Արարատի մարզպետի հովանավորյալը՝ «Իմ քայլը»-ական Գևորգ Ավետիսյանն էր, ով 216 քվե պակաս է ստացել գործող գյուղապետից։
Համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր 5 թեկնածու: Ձայների նախնական հաշվարկի արդյունքում Անդրեասյանը հավաքել է 917, իսկ Գևորգ Ավետիսյանը՝ 701 քվե։