Չինաստանում բնակելի տուն է փլուզվել․ կան տուժածներ
Չինաստանի արևելքում բնակելի տան փլուզում է տեղի ունեցել։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Փլուզումը տեղի է ունեցել Ֆուչժոու քաղաքում, և հիմա տեղում աշխատում են փրկարարները, ովքեր փորձում են գտնել տան անդամներին։
Ինչպես հաղորդում են չինական մի շարք լրատվական կայքեր, փլուզումը եղել է օրվա այն ժամին, երբ տան անդամները եղել են քնած։
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից հանել 7 մարդու, ովքեր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տանը եղել է ավելի քան 10 մարդ։ Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Ոստիկանությունը պարզում է փլուզման պատճառները։