Կամ համատարած թալան չի եղել, կամ հիմա ավելի մեծ թալան է սկսել, որովհետև ժողովրդի կյանքը գնալով վատանում է. Շարմազանով (տեսանյութ)
Կառավարության ծրագրի քննարկումն ինձ երբեմն հիշեցմնում էր «Օսկար» մրցանակաբաշխությունը, տեղ-տեղ էլ՝ կոլխոզի ակտիվի ժողով: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Փաշինյանը որոշել է հասարակության հետ նոր քայլերթ սկսել արդեն հանուն տնտեսական հեղափոխության, իբր թե էս այս 10 ամսվա ընթացքում բոլոր խոստումները կատարել է, հիմա էլ նոր քայլերթ է սկսկում՝ իբր թե թոշակները բարձրացրել է, աշխատավարձերը բարձրացրել է, աշխատատեղեր է ստեղծել, ներդրումներ է ավելացրել, ժողովրդի կյանքը լավացրել է, բոլոր խնդիները լուծել է, հիմա էլ ասում է՝ գնանք երկրորդ քայլերթին: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ պարզ է, ժողովուրդը երկրորդ անգամ նույն գետը չի մտնի: Չի մտնի, որովհետև այս 10 ամիսները բավարար էին՝ գիտակցելու, որ նոր իշխանությունը՝ Փաշինյանի գկխավորությանբ ոչ միայն որևէ խոստում չի կատարել, այլև նրանց իշխանության շրջանում մեր հասարակ մարդու կյանքը վատացել է»:
Շարմազանովն անդրադարձավ նաև Փաշինյանի առաջ քաշած այն թեզին, ըստ որի՝ տնտեսական հեղափոխության պատասխանատուն ՀՀ քաղաքացիներն են, ոչ թե կառավարությունը:
«Սա ոչ այլ ինչ է, քան սեփական պատասխանատվությունն իր ուսերից գցելու քաղաքականություն: Ով՝ ով, բայց գոնե կառավորության ղեկավարը պետք է իմանա, որ երկրում ամեն ինչի պատասխանատվությունը կառավարությանն է և իշխանությանը, և կարիք չկա տնտեսական աճը, աշխատատեղերերի ստեղծումը, ներդրումները, տնտեսական հղափոխությունը կապել ժողորդի հետ: Վաղն էլ տնտեսական աճ չի լինի, աշխատատեղերը չեն լինի, ներդրումները չեն լինի, կասի՝ դե գիտե՞ք՝ ինչ կա, ես ի՞նչ մեղավոր եմ. խանութպանները ՀԴՄ չեն խփում, տաքսիստները հարկ չեն մուծում, աշխատողները բիզնես չեն սկսում, այդպիսով պատասխանատվությունը կգցի ժողովրդի վրա»:
Խոսելով տարրիներ շարունակ բարձրաձայնվող թալանի մասին՝ Շարմազանովը նկատեց, որ կամ համատարած թալան չի եղել, կամ հիմա ավելի մեծ թալան է սկսել, որովհետև ժողովրդի կյանքը գնալով վատանում է:
Մանրամասները՝ տեսանյութում