Քենդալ Ջենները երեկույթին ներկայացել է կոստյումով, որը հագել է մերկ մարմնի վրա (լուսանկար)
23-ամյա Քենդալ Ջենները Stuart Weitzman-ի երեկույթին հերթական անգամ ներկայացել է սկանդալային տեսքով։
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։ Չնայած նրան, որ Նյու Յորքում սաստիկ ցուրտ է, Ջենները եկել է գարնանային հանդերձանքով։ Մոդելը հագել է էլեգանտ կոստյում՝ մերկ մարմնի վրա։
Նա կրել է նաև սև զուգագուլպաներ ու ձեռնոցներ։ Մոդելի նոր կերպարը մի շարք կայքերում նորից քննադատվել է։