Միլիարդատերը պատրաստ է մեծ գումարներ ծախսել՝ Դոնալդ Թրամփին գահընկեց անելու համար
Արևմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը պատրաստ է խոշոր գումարներ ներդնել, որպեսզի թույլ չտա, որ նախագահ Դոնալդ Թրամփը երկրորդ անգամ վերընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում:
Միլիարդատեր Բլումբերգը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել, որ Դեմոկրատական կուսակցության կողմից կմասնակցի պրայմերիզներին, սակայն եթե դա տեղի ունենա, ապա նա ստիպված կլինի շուրջ 500 միլիոն դոլար ծախսել 2020 թվականի ընտրությունների նախնական փուլին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերին, և ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփը կրկին կառաջադրվի նախագահի պաշտոնում: