Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե
Վազող տողեր

Հասարակ արհամարհանք սեփական ժողովրդի հանդեպ

Օրերս հայտնի դարձավ, որ «2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»։

Որքան էլ տարօրինակ է, սակայն Ամանորի գիշերը ունեցած զինվորական կորստի մասին հասարակությունն իմանում է փետրվարի առաջին տասնօրյակում, հանգամանք, որը առնվազն զարմանքի և տարակուսանքի առիթ է տալիս նիկոլական իշխանությունների՝ մինչև վերջ թափանցիկ աշխատելու ճվճվոց-հավաստիացումների ֆոնին։

Ընդ որում, այն, որ բանակում ունեցած կորուստի մասին լրատվամիջոցներն են իմացել հրապարակել լուրը, որից հետո միայն Պնախարարությունը բարեհաճել է պարզաբանում տալ, էլ ավելի է խորացնում անհանգստությունը, որ եթե լրատվամիջոցները չլինեին, այդ կորուստի մասին հասարակությունը գուցե և երբեք էլ չիմանար։ Սա անհասկանալի ու անընդունելի գործելաոճ է, եթե չասենք՝ Նիկոլի ու նրա թիմի՝ սեփական ժողովրդի հանդեպ արհամարհանքի դրսևորում։

Նույնիսկ ապրիլյան պատերազմի օրերին, զոհերի և վիրավորների մասին, որքան էլ ցավոտ, սակայն հրապարակումները լինում էին և բավականին ազնիվ կերպով՝ առանց քողարկումների։ Առհասարակ, պետության մեջ հասարակություն-իշխանություն հարաբերություններում ազնվությունը բավական կարևոր է, որքան էլ ընդհանուր առմամբ քաղաքականության մեջ ազնվությունը ձևախեղվել ու նույնացվել է երբեմն պոպուլիզմի ու դեմագոգության հետ։

Հիշեցնենք հատուկ Նիկոլի ու նրա թիմակիցների համար, որ բանակն այն կառույցն է, որտեղ չես կարող երկար ժամանակ կեղծիքով, քողարկումով աշխատել։ Բանակը նույն հասարակության խտապատկերն է։ Այնտեղ ցանկացած դեպք գոնե խոսակցությունների մակարդակով դուրս է գալիս հասարակության մեջ ու հասնում լրագրողներին, անկախ թե ինչ խստություններ են կիրառվում։

Բացի այդ, մարդու հիմնարար իրավունքներից է տեղեկացված լինելը, հետևաբար կեղծելը ու թաքցնելը բանակում տեղի ունեցածը, այն էլ ենթադրաբար ոչ-կանոնադրական հարաբերությունների մասին, որը հանգեցրել է նման տխուր ավարտի, ինչպես փորձում են ներկայացնել պաշտոնական վարկածում, արդեն իսկ այդ իրավունքի իրացման խախտում է հանդիսանում, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ չեն ներկայացվել այնպիսի հիմքեր, որոնք տեղեկացված լինելու իրավունքի դիմաց այլ իրավունքներ կարող էին դնել, որով և, ենթադրենք, սահմանափակումը կլիներ հիմնավորված։

Ի վերջո, մենք ադրբեջանցիներից տարբերվում ենք նաև նրանով, որ գոնե այս հարցում ազնիվ ենք եղել մեր հասարակության հետ։ Իսկ Ադրբեջանում առհասարակ մինչև այժմ գործում է կեղծիքի վրա հիմնված արատավոր համակարգը, որը և Ադրբեջանին բռնապետություն համարելու չափորոշիչներից է հանդիսանում։

NEWSPRESS.am