Հրաչյա Բասմաջյանը նշանակվել է ԱԺ փոխնախագահի խորհրդական
Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օգնական Հրաչյա Բասմաջյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը՝ Բասմաջյանը։
«Կյանքում ամեն ինչ տրամաբանական է։
Երբ լավ ես աշխատում դա գնահատվում է։
ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի կողմից, ում հետ շուրջ տասը տարի ճանապարհ եմ անցել, ստացել եմ համատեղ աշխատանքները շարունակելու նոր առաջարկ, որը սիրով ընդունել եմ։
Այսուհետ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խորհրդականն եմ։
Պարտավորեցնող և ոգևորող պաշտոն, որին մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում։
Շնորհակալ եմ վստահության համար...»,- գրել է Հրաչյա Բասմաջյանը։