Նա նույնպես Ռոնալդուի ընկերն է․ ո՞վ կփոխարինի Պաոլո Դիբալային «Յուվենտուս»-ում
Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Պաոլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, կլքի Թուրինը, և արդեն հիմա ակումբը փորձում է փոխարինող գտնել նրան։ Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Ըստ որոշ աղբյուրների՝ Դիբալային փոխարինելու ամենահավանական թեկնածուն Մյունխենի «Բավարիա»-ի կոլումբիացի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսն է, ով չի ցանկանում մնալ Մյունխենում։
Մյուս կողմից էլ պետք է նշենք, որ նա մտերիմ է Ռոնալդուի հետ այնպես, ինչպես Մարսելոն և այս դեպքում պորտուգալացին ամեն ինչ կանի, որ նրանք գան Թուրին։