Դավիթաշենի կամուրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել. Shamshyan.com (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 20-25 տարեկան երիտասարդ տղայի դի։
Ոստիկաններն ու քննիչները պարզում են ինքնասպանություն գործած քաղաքացու ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում