«Լուսավոր Հայաստանը» Զոհրաբ Մնացականյանին հրավիրել է խմբակցության անդամների հետ հանդիպման
«Լուսավոր Հայաստան» կուսակցության և խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ հանդիպման։
Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին»։