Վերա Բրեժնևայի հերթական թեժ լուսանկարները Մալդիվներից (ֆոտոշարք)
36-ամյա Վերա Բրեժնևան և 32-ամյա Լենա Պերմինովան կազմակերպել են իրենց ձմեռային արձակուրդը Մալդիվներում։ Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Երգչուհին ու մոդելը լուսանկարներ են հրապարակել լողափից, որոնցում նրանք կրում են միանման լողազգեստներ։
Բրեժնևան հրապարակել է լուսանկարն ու կատարել հետևյալ գրառումը․ «Հրաշալի վայրում միասին ավելի ուրախ է։ Կարո՞ղ եմ ինձ թույլ տալ ունենալ այսպիսի գեղեցիկ ընկերուհի։ Ի՞նչ եք կարծում»։
Գեղեցկուհիները Մալդիվներում հանգստանում են առանց իրենց ամուսինների։