Սև ծովում գտնվել են «Հիտլերի կորած նավերը»
Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, հայտնաբերվել են գերմանական 3 սուզանավ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակից են մնացել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
U-23, U-19 սուզանավերը խորտակվել են 1944 թվականին, և ավելի ուշ ստացել են «Հիտլերի կորած նավերը» անվանումը։
Սուզանավերը նկատել է թուրք ծովային ինժիներ Սելջուկ Կոլայը։ Սուզանավը գտնվել է Ստամբուլ քաղաքից ոչ այդքան հեռու։