Եվա Բրեժնևան լուսանկար է հրապարակել Մալդիվներից, որտեղ նա լոգանք է ընդունում (ֆոտո)
36-ամյա Եվա Բրեժնևան առաջին անգամ է այցելել Մալդիվներ։ Երգչուհին խոստովանել է, որ իր հանգիստը շատ կարճ տևեց։
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Երգչուհին խոստովանել է, որ իր երազանքներից մեկը կատարվեց և նա հայտնվեց Մալդիվներում։
Բրեժնևան հետաքրքիր լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում, որտեղ նա լոգանք է ընդունում։
Եվան նշել է նաև, որ շաբաթվա վերջում կվերադառնա Ռուսաստան և կշարունակի պատրաստվել իր համերգային շրջագայությանը։