Բացահայտվել է բուքմեյքերական գրասենյակի ավազակային հարձակումը (տեսանյութ)
ստիկանության մի քանի ստորաբաժանման ծառայողների համագործակցության արդյունքում հունվարի 30-ի առավոտյան մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակի 55-ամյա աշխատակցուհու վրա հարձակում կատարելու մեջ կասկածվող անձը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Հաղորդագրության մեջ նշված է« «Հունվարի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ավազակային հարձակման վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Անհայտ անձը հարձակվել էր Ալեք Մանուկյան փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակի 55-ամյա աշխատակցուհու վրա։ Դրամարկղից վերցրել էր 800 հազար դրամ ու փախուստի դիմել։
Կինը, բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել էր հիվանդանոց։ Մեկնած ոստիկաններին բժիշկը տեղեկացրեց, որ տուժածն ի վիճակի չէ հաղորդում տալ։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով։
Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանների տեսադաշտում կասկածյալ հայտնվեց։
Ոստիկանության մի քանի ստորաբաժանման ծառայողների արդյունավետ համագործակցության արդյունքում հունվարի 30-ի առավոտյան, մայրաքաղաքի Շիրակի փողոցում, ավազակություն կատարելու մեջ կասկածվող անձը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք։
Երևանի բնակիչ, 27-ամյա Արտակ Աբրահամյանն էր։ Նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվեց հափշտակված գումարի մի մասը։
Հայտնաբերված դրամն առգրավվել է, Արտակ Աբրահամյանը՝ ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն»։