Մահացել է ամերիկացի երգիչ Ջեյմս Ինգրեմը
66 տարեկան հասակում մահացել է «Գրեմմի»-ի կրկնակի դափնեկիր, ամերիկացի երգիչ Ջեյմս Ինգրեմը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Հանրահայտ երգչի մահվան մասին հաղորդել է The Holywood Reporter ամսագիրը։ Երգչի մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն։ Ինգրեմը ծնվել է 1952 թվականին ԱՄՆ-ի Օհայո նահանգում։
1980-ականներին նա ստացել է իր առաջին «Գրեմմի»-ն։ Նա նաև հեղինակն է Մայքլ Ջեքսոնի կատարած մի շարք երգերի։