Իսպանիայում գտել են 12 օր առաջ ջրհորն ընկած երեխայի դին
Իսպանացի փրկարարները ջրհորից դուրս են բերել 2 տարեկան երեխայի մարմինը, ով ընկել էր այնտեղ 2 շաբաթ առաջ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Երեխայի մարմինը գտել են շաբաթ գիշերը։ Երեխայի ծնողներին արդեն հայտնել են այդ սարսափելի լուրի մասին։
Հիշեցնենք, որ Խուլեն անունով փոքրիկը տեխնիկական ջրհորն էր ընկել 12 օր առաջ։
Փրկարարներն ամեն ինչ արել են, որ փրկեն նրան, սակայն ցավոք չի ստացվել։