Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Քաղաքականություն

Խաղաղության գինը․ ինչի՞ մասին է լռում Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն ընտրող հպարտ քաղաքացիներին «լոլոներով» համոզում է, թե իբր իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը «պատահական էր», թե իբր իրար պատմում էին՝  ինչից սկսվեց այս ամենը, ինչ փուլում է հարցը ու կոնկրետ որոշումներ չեն եղել Արցախի հարցի կարգավորման շուրջ։

Սա, իհարկե, մառազմ է, որին կարող են հավատալ միայն Փաշինյանին անվերապահորեն հավատացող հպարտ քաղաքացիները։ Կոնֆլիկտ ունեցող երկների ղեկավարները հանդիպում են մի նպատակով՝ խոսել կոնֆլիկտի լուծման մասին՝ կա՛մ պատերազմի, կա՛մ խաղաղության ճանապարհով։

Իրականում, Փաշինյանն ինտեսիվ բանակցություների մեջ է, սակայն նույնպիսի ինտեսիվությամբ էլ նա թաքցնում է Ալիևի հետ նախապատրաստվող իր հանդիպումներն ու հետո էլ դրանց ընթացքում տեղի ունեցած զրույցի մանրամասները մի նպատակով՝ դրանց արդյունքները հաստատ դուր չեն գա ոչ միայն հպարտ, այլև շարքային քաղաքացիներին։

Արտգործնախարարների մակարդակով հանդիպման համար պայմանավորվածություն ձեռք բերել ու հետո բանակցել Արցախի շուրջ, գալ որոշակի համաձայնության և հայտարարել մոտավորապես, թե «ուղղակի միասին թեյ էինք խմում ու խոսում դեսից-դենից», պարզապես ծաղր է սեփական ժողովրդի հանդեպ։

Փաշինյանը հայտարարում է, թե իբր հավատարիմ է իր հայտարարությանը, որ Արցախի անունից բանակցություն չի վարում։ Նախ, անկեղծ լինելու համար, պետք է խոստովանենք, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հույսն այլևս հեռացել է իրականությունից։ Եվ հետո, Փաշինյանի ամեն մի հանդիպումից հետո, ավելի են ակտիվանում քայլ արածների հայտարարությունները՝ «ժողովուրդներին պատրաստենք խաղաղության» բովանդակությամբ։

Նախօրեին էլ՝ վատ «վերբովկա» եղած, և իր ասելիքը չգիտակցող «Իմ քալը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ինտելեկտուալ հրավառության դրսևորումներով, հաղորդման ժամանակ խոսեց խաղաղության ճանապարհով հարցի լուծման մասին։ Նա ինքն իրեն ու նաև հաղորդավարին տանջելով իր պատասխաններով, լեզուն կոտրելով ու չհասկանալով իր ասածի իմաստը՝ համոզում էր, որ խաղաղության այլընտրանքը պատերազմ է, և որպեսզի պատրազմ չլինի՝ պետք է խաղաղություն լինի․․․

Չենք քննարկում այն, թե ով էր այս աղջկան եթեր թողել ու նստեցրել տեսախցիկի առաջ և ինչու․․․

Իհարկե, նա չպատասխանեց և չէր կարող պատասխանել հաղորդավարի հարցին, թե ինչի դիմաց պետք է տրվի այդ խաղաղությունը։

Իրականում՝ մինչ օրս հարցի կարգավորման շուրջ քննարկվում էր «Լավրովի պլանը»։ Այն ենթադրում է տարածքների վերադարձ, Արցախի ստատուսի որոշման մեխանիզմներ և խաղաղապահների տեղակայում։

Այժմ, քիչ տարբերությամբ, առաջ է քաշվել նաև «Բոլթոնի պլանը», ըստ որի՝ հարցը կարգավորվում է դարձյալ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևով։ «Բոլթոնի պլանը» չի նախատեսում նաև Արցախի անկախ կարգավիճակ և Արցախը դիտարկում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։

Այստեղ տարբերությունը կայանում է նրանում, որ չկան ռուս խաղաղապահները։ 

Ահա այն խաղաղության գինը, որի մասին պետք է խոսեր պատգամավորուհին, բայց չկարողացավ, որովհետև տեղյակ չէր ու հրահանգ չէր ստացել, և որի մասին պետք է անկեղծանա Փաշինյանն իր ժողովրդի հետ, բայց չի կարողանում, քանի որ գաղտնի գործելն այս պարագայում նրա համար ավելի ձեռնտու է։

Փաշինյանը, սակայն, չի հաշվարկել, որ այս քաղաքական մեծ խաղի մեջ ընդգրկված են նաև գերտերությունները, որոնց շահերի բախումներից, կամա, թե ակամա, Հայաստանի նման փոքր երկրի ղեկավարի բանակցային գործընթացը գաղտնի պահելն անհնար է դառնում։

Այնպես որ, որքան էլ Փաշինյանը փորձի համոզել, թե ժամ ու կես ինքը և Ալիևը խոսել են «ոչնչից», փաստերն իրենց գործն են անում ու ցույց տալիս, որ ուժի մեջ է մտնում «Բոլթոնի պլանը»։

Այսպես՝ Փաշինյան վատացնում է հայ–ռուսական հարաբերությունները, խարխլել է ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը։ Փոխարենը՝ Դոնալդ Թրամփը Փաշինյանին շնորհավորում ու մաղթում է ԼՂՀ խնդրի լուծում, իսկ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն էլ հայտարարում է, թե  «ԱՄՆ–ն աջակցում է Հայաստանին բարգավաճ ապագա երաշխավորելու՝ Փաշինյանի ջանքերին»։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ էլ արդեն Արցախյան հարցը լուծված են համարում՝ հօգուտ իրենց։

Արմինե Մկրտումյան