Պաշտոնական. Գոնսալո Հիգուաինը դարձավ «Չելսի»-ի ֆուտբոլիստ
Արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուաինը վարձավճարով տեղափոխվեց «Չելսի»: Այս մասին տեղեկանում ենք լոնդոնյան թիմի պաշտոնական կայքից:
Հիգուաինը 6 ամիս վարձավճարով կխաղա Լոնդոնում, որից հետո 36 միլիոն եվրոյի դիմաց անգլիական ակումբը կգնի հարձակվողի տրանսֆերը, որը պատկանում է Թուրինի «Յուվենտուս»-ին:
Ընդգծենք, որ Հիգուաինն այս ամռանը վարձավճարով տեղափոխվեց Թուրինից Միլան, սակայն այդպես էլ չկարողացավ ցույց տալ իր լավագույն կողմերը: