Էդեն Ազարը բացահայտ խոսում է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
Արդեն հայտնել ենք, թե որքան գումարի դիմաց Լոնդոնի «Չելսի»-ն բաց կթողնի իր թիմի բելգիացի ֆուտբոլիստ Էդեն Ազարին:
Ազարն էլ իր հերթին ակնարկել է, որ ցանկանում է խաղալ Մադրիդում, սակայն, չգիտես ինչու, իսպանական գրանդն առաջարկ չի ներկայացնում:
Իր վերջին հարցազրույցում Ազարը բացահայտ ասել է, որ ցանկանում է խաղալ Մադրիդում: Լրագրողի այն հարցին, թե արդյոք իրեն կերջանկացնի «Ռեալ» տեղափոխությունը, Ազարը պատասխանել է. «Ինչո՞ւ ոչ»:
Ընդգծենք, որ իսպանական գրանդի թիրախում առաջնային Ազարն էլ, ով էլ սպասում է հարմար առաջարկի: