Զանգվածային ցույցեր Վենեսուելայում. Կարակասի փողոցները փակ են այրվող անվադողերով
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ով 2-րդ անգամ կփորձի ընտրվել երկրի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Մայրաքաղաքի բնակիչներչը այրվող անվադողերով փակել են մի շարք ավտոճանապարհներ: Ճանապարհները փորձել են բացել 300 զինվորականներ, սակայն չեն կարողացել:
Մի շարք զինվորականներ չեն ենթարկվել հրամաններին և անցել են ժողովրդի կողմը: Այդ ամենից հետո ցուցարարները սկսել են աջակցել զինվորականներին: Կան մի քանի տասնյակ ձերբակալվածներ:
Մայրաքաղաքի մի շարք վայրերում ցույցը ցրել են արցունքաբեր գազով: