ՀՀԿ-ի «տասովչիկները» լավ չեն բամփել Սիսակի գլխին. մի բան այն չէ
Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան»-ից Մանե Թանդիլյանը կողմ՝ 116, դեմ՝ 10 ձայնով ընտրվեց Ֆինանսավարկային բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Իսկ մինչ ընտրվելը պատասխանեց պատգամավորների տարաբնույթ հարցերի, բայց վիրավորանք ևս ստացավ:
Ջենտլմենությունից և էթիկայից հեռու մի պատգամավոր` Սիսակ Գաբրիելյանը, մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց՝ արդյոք պետական բյուջեի նկատմամբ վերահսկողություն՝ ի դեմս Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, տեղի չի՞ ունենա։
Հարցին ի պատասխան՝ Մանե Թանդիլյանն ասաց․ «Պրոֆեսիոնալիզմին և անաչառությանը պետք է տիրապետեն այն մարդիկ, ովքեր այս ոլորտի աշխատողն են: Իսկ իմ անաչառությունն ու օբյեկտիվությունը դժվար կլինի կասկածի տակ վերցնել»։
Թե ինչը դուր չեկավ Սիսակ Գաբրիելյանին Թանդիլյանի պատասխանում՝ դժվար է ասել, սակայն կոպիտ արձագանքը չուշացավ. «Փաստորեն, ես սխալ չեմ արել, որ կողմ չեմ քվեարկել Ձեզ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում»:
Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող աշխատելիս (ի դեպ, հեղափոխությունից հետո այս ռադիոկայանի աշխատակիցները բարձր պաշտոններ են ստացել «զուտ պատահականությամբ»), շատ էր հակասություն ունենում ՀՀԿ-ի քրեաօլիգարխիայի, փողոցի խուժանի հետ, իսկ այսօր, ցավոք, երկրի խորհրդարանում ինքն է իրեն անվայելուչ է դրսևորում:
Ամեն դեպքում, մեր երիտասարդ խորհրդարանականները պետք է նախ հասկանան, որ խորհրդարանն անձնական հաշիվներ լուծելու տեղ չէ, այլ ժողովրդի շահից բխող օրենսդրություն մշակելու լավագույն օջախը, և հետո՝ դուխովի հետ միաժամանակ՝ ջենտլմեն լինելը չէր խանգարի:
Երևի ընտրություններից առաջ` լրագրություն անելու ժամանակ, կամ մի քիչ շատ են ՀՀԿ «տասովչիկները» բամփել Սիսակի գլխին, կամ` քիչ:
Մի բան այն չէ, դա՝ հաստատ:
Չցանկանալով ոչ մի կերպ տպավորություն ստեղծել, թե իրավիճակի կողմնապահ մեկնաբանություն ենք կատարում, առաջարկում ենք կարդալ «Մանե Թանդիլյանն իր և ամուսնու մեքենաների համար արգելափակոցներ է տեղադրել (լուսանկարներ)» վերնագրով նյութը, ապա դիտել նաև ստորև ներկայացված տեսանյութը:
NEWSPRESS.am