Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է
Հասարակություն

«Պապա, ե՞րբ ենք գնալու էս ջարդած տնից»․ Արմավիրի մարզպետը քանդվող շենքի բնակիչներին հորդորել է համբերել (ֆոտո)

Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային երկու շենքի 22 ընտանիք ամեն պահի վտանգի մեջ է։ 

Խնդիրը մի քանի տասնյակ տարվա պատմություն ունի։ Շենքերը կառուցվել են 30-ականներին, ու այս տարիների ընթացքում հիմնանորոգումների չեն ենթարկվել։ Վաղուց իրենց դարն ապրած, շուրջ 90 տարվա խարխլված ու կիսաքանդ շենքերը թվում է՝ ամեն պահի կփլուզվեն։ Խնդրի մասին մի քանի անգամ բարձրաձայնել են լրատվամիջոցները, իսկ պատկան մարմիններն այդպես էլ անհաղորդ են մնացել։ Այնպես որ՝ այսօր շենքերն իրենց բնակիչներով անտեսվել են։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում բնակիչներից Մկրտիչ Սահարյանը նկատեց, որ իբր քիչ է անչափահաս երեխաների հետ ապրում են ամեն րոպե փլատակների տակ մնալու վախը սրտում, նաև զրկված են գազից ու կոմունալ բոլոր հարմարություններից։

«Ընդհանրապես ոչ մի հարմարություն չկա՝ սկսած բաղնիք-զուգարանից, խոհանոցից։ Բոլորը մեկ տեղում են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ դաժան վիճակում է 22 ընտանիք։ Ջուրը ձեռքով կրում են վերև, հետո էլ կեղտաջրերն իջեցնում ներքև։ Էս շենք ոչ մեկը հարս չի ուզում գալ, իսկ եկողներն էլ էլի հետ են գնում»,- պատմում է մեր զրուցակիցը։

Նրա ընտանիքն այս շենք է տեղափոխվել 30 տարի առաջ։ Մկրտիչ Սահարյանն ինքը 3 անչափահաս երեխայի հայր է։ Հազիվ ընտանիքն է պահում ու սեփական ուժերով նոր տուն գնելու հնարավորություն չի տեսնում, բայց երեխաների հետ այս պայմաններում ապրելու ուժ չունի։ Ասում է, որ շենքի հագահիգիենիկ, անմխիթար վիճակի ու խոնավության պատճառով, երեխաները հաճախ են հիվանդանում։

«10 օրը մեկ 7-8 հազար դրամի դեղ եմ առնում։ Բժիշկն ասում ա՝ տան պայմաններից ա։ Երեխեքս էլ ամեն օր ասում են՝ պապա, ե՞րբ ենք գնալու էս ջարդած տանից։ Երեխաներիս համար մղձավանջ է դարձել արդեն այս տունը»,-ասաց Մկրտիչ Սահարյանը։

Այս շենքերը թվով 3-ն էին․ 2015 թվականին մի շենքի բնակիչներին կառավարությունը գումար հատկացրեց՝ 6 մլն 600 հազար դրամ, իսկ երկու շենքերի բնակիչների ճակատագիրն այդպես էլ մնաց օդում կախված։

Բնակիչների խոսքով՝ իշխանափոխությունից հետո դիմել են նաև Արմավիրի նոր մարզպետին՝ Համբարձում Մաթևոսյանին, սակայն վերջինս հորդորել է համբերել։

«Համբերելու տեղ այլևս չի մնացել․ ինչի՞ն համբերենք, երբ շենքն ամեն պահի կարող է փլուզվել։ Սա հրատապ հարց է»,- նկատեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նույնիսկ չի էլ եկել տեսնի, թե ինչ վիճակում է շենքը։

NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել նաև մարզպետի հետ՝ հասկանալու համար, թե ինչ ընթացքի մեջ է խնդիրը։ Մարզպետարանից պատասխանեցին, որ Համբարձում Մաթևոսյանը խորհրդակցության է։ Նրանք հետաքրքրվեցին, թե ինչ հարցով ենք զանգահարել և հատնեցին, որ խորհրդակցությունն ավարտելուն պես՝ մարզպետը կզանգահարի։ Սակայն մեկ ժամվա ընթացքում այդպես էլ զանգ չստանալով, որոշեցինք կրկին զանգահարել։ Այս անգամ արդեն ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգին։

Պատրաստ ենք հրապարակել նաև մարզպետի պարզաբանումը։

Արմինե Մկրտումյան