Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ»Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ ԹաթոյանԻ՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա վիրավորՄիջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն՝ Տավուշում բողոքի ակցիային միացած զինվորականների մասին
Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին
Ստոլտենբերգը զգուշացրել է ԱրևմուտքինՆԱՏՕ-ն օգնություն է խնդրում ԷրդողանիցՊայմանագրային զինծառայողները միացան Կիրանցի պայքարին (տեսանյութ) Շոյգուն խոսել է ռազմական անվտանգության նոր սպառնալիքների մասինԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը Սահմանամերձ 20 բժշկական կազմակերպություններ ստացել են համակարգիչներ․ ԱՆ Տավուշում պայքարին են միացել Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Չինաստանը ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինայի պատերազմի մեջԱրարատն ու Վանը չպարզեցին հաղթողին Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է «Ժողովու'րդ, լուսաձայնային նռնա՞կ էր նետվածը», «ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». ակցիա (տեսանյութ) Ադրբեջանին է փոխանցվում ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին
Վազող տողեր

Շինարարական ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է խարդախությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ շինարարական ոլորտում տնտեսական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը մեկ այլ ընկերության տնօրենին օգնելու պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է խոշոր չափերով գումար:

Իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեխանիզմը:

Մասնավորապես՝ 2017թ. մարտ ամսին աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերության տնօրենը հանդիպել է ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենին և խնդրել օգնել իրեն՝ շինարարական գործունեությամբ զբաղվելու հարցում:

Հիմնադիր-տնօրենը վերջինիս հայտնել է, որ շինարարական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա, նախապես գրանցվել գնումների կայքում և ունենալ շինարարական աշխատանքների փորձ՝ ծավալ, և խոստացել նրան տրամադրել արդեն իսկ իր կողմից շահած՝ 2016թ. նոյեմբերի 30-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և մի ՍՊԸ-ի միջև կնքված գնման պայմանագրից 10.000.000 ՀՀ դրամ շինարարական աշխատանքների ծավալ, որից առաջանալու էր 2.000.000 ՀՀ դրամի չափով ավելացված արժեքի հարկ:

Միաժամանակ, բացատրել է, որ պետք է իրեն վճարի նշված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած ծառայությունները՝ մասնագիտական խորհրդատվությունը, գնումների կայքում գրանցելը, ըստ էության, պետք է իր կողմից կատարվի անվճար հիմունքներով:

2017թ. մարտի 29-ին աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերության տնօրենը ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենի՝ Էջմիածին քաղաքում գտնվող աշխատասենյակում փոխանցել է 1.400.000 ՀՀ դրամ, սակայն մոտ մեկ ամիս անց՝ 2017թ. ապրիլին, հայտնել, որ հրաժարվում է իր մտադրությունից:

Ի պատասխան՝ ՍՊԸ հիմնադիր-տնօրենը հայտնել է, թե իրենք պայմանավորվածություն են ունեցել, ինքը բազմիցս զգուշացրել է, որ գործը սկսելուց հետո գումարը հետ վերադարձնել չի կարող, բացի այդ, այն արդեն ծախսվել է գործի մեջ՝ այդպիսով հրաժարվելով վերադարձնել իրեն փոխանցված 1.400.000 ՀՀ դրամ գումարը:

Նախնական քննության տվյալներով՝ հիմնադիր-տնօրենը կազմել է ծառայությունների վճարովի՝ 2.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, մատուցման պայմանագիր, որի համաձայն՝ պայմանագրի պատվիրատու կողմ է հանդիսանում աղբի վերամշակմամբ զբաղվող ՍՊԸ-ն, իսկ կատարող կողմը՝ ինքը: Ըստ նշված պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել ծառայություններ՝ տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, գրանցել armeps.am համակարգում, մասնակցել մրցույթներին, էլեկտրոնային տարբերակով լրացնել և ներկայացնել հայտեր և հայտերին կից նախատեսված փաստաթղթեր, 2-րդ փուլով լրացնել, ներկայացնել որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթղթեր և մրցույթներին մասնակցել կոնսորցիումով, որը, սակայն, պատվիրատուի՝ աղբահանությամբ զբաղվող ընկերության կողմից ստորագրված չի եղել:

Այս կերպ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը փորձել է ցույց տալ, որ 2.000.000 ՀՀ դրամը ոչ թե իր նշած ավելացված արժեքի հարկի գումարն է, այլ՝ իր կողմից մատուցած ծառայությունների:

Այսինքն՝ թաքցնելով իր իրական նպատակները, դիտավորություն ունենալով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել վերջինիս գույքը՝ շինարարական գործունեությամբ զբաղվելու հարցում օգնելու պատրվակով և իբր ավելացված արժեքի հարկ վճարելու պատճառաբանությամբ ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենը հափշտակել է ստացված 1.400.000 ՀՀ դրամը:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊԸ ընկերության հիմնադիր-տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և այն, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: