Ուկրաինայում գրիպից մահացածների թիվը հասնում է 19-ի
Տարածաշրջանում շարունակում են գրանցվել H1N1-ի մահացության դեպքերը: Ինչպես տեղեկանում ենք ուկրաինական լրատվական կայքերից, Ուկրաինայում գրիպից մահացել է արդեն 19 մարդ:
Միայն երեկ 2 մարդ է մահացել, որոնցից 1-ը եղել է 1,5 ամսական երեխա, իսկ մյուսը՝ տարեց մարդ:
Հավելենք, որ Հայաստանում այս վիրուսից մահացել է 2 մարդ, իսկ մեր հարևան Վրաստանում՝16 մարդ: