Դոնալդ Թրամփի հերթական սպառնալիքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ եթե դեմոկրատների հետ համաձայնության չգա Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար անհրաժեշտ գումարի տրամադրման հարցում, ապա ինքը հատուկ դրություն կմտցնի տվյալ շրջանում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ընդգծենք, որ այս թեմայի մասին Թրամփը հայտարարել է Մեքսիկայի սահմանին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ նախագահը մեկնել էր անմիջապես այն բանից հետո, երբ որերորդ անգամ տապալվել էր դեմոկրատների հետ նշված հարցի վերաբերյալ քննարկումները: