Այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխությունը հաղորդավար չի ունենա
1989 թվականից ի վեր առաջին անգամ «Օսկար» մրցանակաբաշխությունը կանցկացվի առանց հաղորդավարի: Այս մասին տեղեկանում ենք BBC լրատվական կայքից։
Այս դեպքում փոխվում է նաև մրցանակաբաշխության ձևաչափը: Արդյունքում մրցանակաբաշխության ժամանակ բեմ կբարձրանան պրոդյուսերներ ու ռեժիսորներ, ովքեր էլ կհայտաարեն անվանակարգն ու հաղթողին:
Ընդգծենք, որ ամիսներ առաջ հաղորդավար էր ընտրվել Քևին Հարթը, ով վերջերս հրաժարվեց վարել մրցանակաբաշխությունը, քանի որ համացանցում նրան մեղադրում էին հոմոֆոբ լինելու մեջ: