Մադրիդում կրքերը թեժանում են. «Ռեալ»-ի ֆուտբոլիստը հավանել է Թվիթերում Սոլարիի հասցեին քննադատությունը
Առավոտները շարունակում են խաղաղ չլինել Մադրիդի «Ռեալ»-ում: Որքան էլ թիմը պաշտոնապես նշի, որ Սոլարիի ու ֆուտբոլիստների հարաբերությունները լավ են, այնուամենայնիվ, իսպանական սպորտային կայքերը և վերջին շրջանում նաև փաստերը ցույց են տալիս, որ իրականում ամեն ինչ հարթ չէ:
Այս անգամ նորից թիրախում Իսկոն է, ով այդպես էլ չի կարողանում համակերպվել Սոլարիի հետ:
Թվիթերում «Ռեալ»-ի երկրպագուներից մեկը քննադատական գրառում է արել, որտեղ քննադատել է Սանտիագո Սոլարիին, և այդ գրառմանը հավանություն է տվել Իսկոն:
Սակայն իսպանացի ֆուտբոլիստը շատ արագ հեռացրել է դա: Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Սոլարի-Իսկո հարաբերությունները գերլարված են: