Հալեպում սկսվել է ճանապարհների, մզկիթների ու եկեղեցիների վերանորոգումը
Սիրիայում սկսել են վերանորոգել Հին Հալեպի փողոցները, որտեղ գտնվում են քաղաքի պատմական ու իրենից մեծ արժեք ներկայացնող շինությունները։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Տեղի մասնագետներին օգնում են ռուս զինվորականները։ Փողոցներում աշխատում է ծանր տեխնիկա, վերանորոգվում են ավերված տներն ու շինությունները։
Շինարարներն առաջնային նշանակություն տալիս են մզկիթներին ու եկեղեցիներին։ Այս պահին մասնագեները աշխատանքներ են տանում՝ վերանորոգելու Հալեպում գտնվող քրիստոնեական հին եկեղեցին։