Ժոզե Մոուրինյուն կգլխավորի Մադրիդի «Ռեալ»-ը՝ մի պայմանով
Վերջին շրջանում «Ռեալ»-ն ուղղակի նման է եվրոպական ինչ-որ միջին ակումբի։ Որքան էլ Սոլարին հաղթանակներ է բերում թիմին, այնուամենայնիվ, երևում է, որ նա ուղղակի թիմը ձգում է մինչև ամառ։
Մյուս կողմից արդեն երկար ժամանակ խոսվում է Ժոզե Մոուրինյուի կողմից մադրիդյան ակումբը 2-րդ անգամ գլխավորելու մասին։
Իսպանական հեղինակավոր սպորտային կայքերը նշում են, որ մադրիդյան թիմն ու Ժոզեն կապի մեջ են եղել և այդ ընթացքում Մոուրինյոն նշել է, որ կգլխավորի թիմը, եթե ձմռանը նա կարողանա գնել 2 ֆուտբոլիստի․ նոր հարձակվողի ու նոր կիսապաշտպանի։
Առայժմ այս լուրը Ժոզեն ոչ հերքել է և ոչ էլ հաստատել։