Մահացել է բրիտանացի հայտնի դերասան Ուիլյամ Շեփարդը
Բրիտանացի դերասան Ուիլիամ Մորգան Շեփարդը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Դերասանն առավել հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմից։
Շեփարդի մահվան մասին առաջինը տեղեկացրել է նրա որդին՝ ինսթագրամի իր էջում։ Նա մասնավորապես նշել է․
«Չնայած նրան, որ նա չէր կարողանում խոսել, մենք բռնել էինք նրա ձեռքերից։ Նա ժպտում էր և այնքան ուրախ էր, որ մենք իր կողքին ենք։ Ես այնքան շնորհակալ եմ, որ նա չտառապեց։ Շնորհակալ եմ Ձեզանից բարի ու սիրո խոսքերի համար նրա մահվան կապակցությամբ»։
Շեփարդը ծնվել է Լոնդոնում 1932 թվականին։ Իր առաջին դերը խաղացել է 1962 թվականին։ Շեփարդը 86 տարեկան էր։