Փոխվել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը. նա հիվանդանոցում է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը։ Դատարանը 30 մլն․ դրամ գրավով ազատ է արձակել նրան։
Նրա պաշտպանը հայտնել է, որ Մայրապետյանն այժմ ազատության մեջ է և գտնվում է հիվանդանոցում։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։ Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 6-ին։