«Раз» օրենքով, ուրեմն օրենքով
«ՄԵՆՔ» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Раз օրենքով, ուրեմն օրենքով ! ! !
Այսօր քաղաքապետարանի ՖԲ էջում տեղադրվել է հրապարակում՝ թե ինչ լուրջ գործ է արվել, օրինախախտ վարորդ է աշխատանքից ազատվել։
Այո՛, այն, որ վարորդը օրենք է խախտել, դա ակնհայտ է, ինչի համար ՃՈ-ն կարծեմ արդեն իսկ տուգանել է։ Երևան Ավտոբուս ՓԲԸ-ն կարող էր խիստ նկատողություն տալ և օրենք չխախտել, ի տարբերություն, օրինակ, վարորդի։
Մանրամասնեմ։ Երևան Ավտոբուս ՓԲԸ-ի կողմից աշխատանքից ազատման 277/Ա հրամանը, որում հղում է արվում աշխատանքային օրենսգրքի 113 և 120 -րդ հոդվածներին, կատարվել է օրենքի կոպիտ խախտմամբ։ Այդ հոդվածներով հիմնավորելով հրամանը քաղաքապետարանը պնդում է թե իբր աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է նրա հետ, որ մասնագիտական ունակությունների անբավարարության կամ առողջական վիճակի պատճառով աշխատողը չի կարողանում կատարել իր աշխատանքային պարտականությունները։
Ի դեպ, հրամանում նշված իրավական կետերի դեպքում տվյալ աշխատակիցը պետք է ազատվեր աշխատանքից միայն այն դեպքում, երբ գործատուն 35 օր առաջ գրավոր ծանուցած լիներ աշխատակցին։
Ի՞նչ է ստացվում. օրենք չիմացողը օրենք է ուզում պահի»։