20 զինծառայող նոր բնակարան է ստացել (լուսանկարներ)
ՀՀ պաշտպանության նախարարի ժ/պ Դավիթ Տոնոյանն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մասնակցել է Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը և կից տեղադրել լուսանկարներ։
Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես գրել է․
«ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր մասնակցեց Ագարակ քաղաքում շահագործման հանձնված բնակելի շենքի բացման արարողությանը։ 20 զինծառայողներ ստացան ծառայողական բնակարաններ։ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում ենք, որ բոլոր զինծառայողները ունենան նման հնարավորություն»։