ԱՄՆ-ում աղմկահարույց հրաժարականները շարունակվում են
ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Բրետտ Մակրուգը, ով զբաղվում էր այլ երկրների հետ համագործակցությամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում՝ հրաժարական է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Այդ կերպ նա իր անհամաձայնությունն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման հարցում:
Սա այս կարճ ժամանակում արդեն երկրորդ աղմկահարույց հրաժարականն է ամերիկյան բարձրաստիճան շրջանակներում:
Ավելի վաղ, պաշտոնից հեռանալու մասին հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը: