Կառավարության դիմաց ինքնահրկիզված կինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի այրվածքաբանական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ՝ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը, ով ինքնահրկիզման միջոցով փորձել էր ինքնասպան լինել։
Դեկտեմբերի 20-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը17։50-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակում նկատել էին մի այրվող կնոջ։
Ոստիկանության ծառայողները, ճիշտ կողմնորոշվելով, անմիջապես ձեռնամուխ էին եղել բռնկված կրակը մարելուն, որից հետո օգնել էին կնոջը տեղափոխվել
Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքուր