Ում է նվիրել Սանասարյանը բյուջեի հաշվին գնված թանկանոց կոնյակները
«Ժառանգություն» կուսակցությունից «Հանուն Հայաստան պետության ճակատ»-ում մանևրած և այս պահին «Իմ քայլը» դաշինքում հանգրվանած շարքային ակտիվիստ Դավիթ Սանասարյանը պարզվում է՝ թեև չի կարողանում Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում հաշվել պետական բյուջեի հաշվին հարստացածների փողերի իրական չափը, սակայն կարողանում է նույն պետական բյուջեի հաշվին իր ղեկավարած ծառայության համար ճոխ ծախսեր անել։
Մասնավորապես, կայքերից մեկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Սանասարյանին տրված Պետական վերհսկողական ծառայությունը 2 մլն 331.300 դրամով պատվիրվել է 19 բազմաֆունկցիոնալ տպիչ սարք, «Վեգա» ընկերությունից գնել են կենցաղային սառնարաններ՝ 436 հազար դրամ արժողությամբ, գնել են գրասեղաններ, բազմոց, չհրկիզվող պահարան՝ 420 000 դրամով, 4 հատ աթոռ՝ ընդհանուր 248 000 դրամ արժեքով, տնտեսական ապրանքներ՝ ընդհանուր 498 930 դրամ արժեքով։ Այս պետական մարմնին վառելիքով ապահովելու համար ծախսվել է 3 մլն 765.000 դրամ գումար, իսկ վառելիքի մատակարարը եղել է «CPS օյլ քորփորեյշըն» ընկերությունը։
Թե ինչ աշխատանքներ իրականացնելու համար է, օրինակ, այս ծառայությունը ծախսել 3 մլն 765.000 դրամի բենզին, դժվարանում ենք ասել՝ հաշվի առնելով աշխատանքի այն տեմպը, որում գտնվում են ծառայության աշխատակիցներն ու նրանց պետը, դժվար է ասել, որովհետև՝ աշխատում են ձեռքի հետ, խոսում՝ հազարից մեկ։
Սակայն այդ խիստ պասիվ աշխատանքը չի խանգարել, որ Պետական վերահսկողանկան ծառայությունը ներկայացուցչական ծախսերի անվան տակ 19 200 դրամով գնի «Վան արդի» անապակ 6 հատ գինի, 34 400 դրամով 7 տարեկան 0.5 լիտրանոց 4 հատ կոնյակ՝ «Ընտրանի», 37 200 դրամով 12 հատ քաղցրավենիք՝ «Ֆերերո Ռոշեր», 28 260 դրամով «Անի» կոնյակ՝ դարձյալ 4 հատ․ ներկայացուցչական ծախսերի համար պետբյուջեից հատկացվել է 213 150 դրամ։
Պատվիրված թանկարժեք կոնյակներից կարելի էր ենթադրել, որ Սանասարյանը բացի ֆեյսբուքյան լայվերից, իր աշխատասենյակում ընդունում է բարձրաստիճան հյուրեր, պատվիրակությունների անդամներ և նրանց, որպես ՀՀ հպարտ քաղաքացի, նվիրում է թանկարժեք կոնյակներ, սակայն, ավաղ, սա ևս երազանքների շարքից էր․ Դավիթ Սանասարյանի կողմից այս կամ այն այցի, ընդունած հյուրերի մասին ևս հրապարակումերը մատների վրա կարելի է հաշվել։
Հասարակությունը, որի անվան տակ Սանասարյանը շարքային ակտիվիստից դարձավ պետ, պահանջում է հաշվետվություն այն մասին, թե պետական բյուջեի հաշվին գնված ամեն մի կոնյակն ինչին է ծառայել, ովքեր են եղել Սանասարյանի «թանկանոց հյուրերը» և այլն։
Հուսանք Դավիթ Սանասարյանն իր առաջին ամփոփիչ, բայց խայտառակ մամուլի ասուլիսից դասեր քաղած՝ ևս մեկ հաշվետու ասուլիս կհրավիրի․․․