Գուցե պատճառն այն է, որ լուսաբանե՞լ եմ Ոսկեպարի դեպքերը․ Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր, քո հաղթանակների մասին դեռ երկար են խոսելու․ Բագրատ Սրբազան Բերետավորներն անցան հարձակման, Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ) Ժողովու'րդ, քանի՞ անգամ եք ուզում խաբվել, գործընթացը ապօրինի է, օրենքներին հակառակ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում վիճակը լարված է. բախումներ են քաղաքացիների և ոստիկանների միջև․ այստեղ են բերետավորները ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻ պաշտպանը զսպվածության կոչ է անում Փաշինյանը բռնահանված արցախցիների բնակարանային ապահովման ծրագրերն է քննարկել Ընտիր եմ, չտեսնված, շնորհակալ եմ բոլորիդ․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից (տեսանյութ) Բացի Փաշինյանից և Ալիևից աշխարհում չկա մեկը, ով ասում է՝ Տավուշի տարածքները ՀՀ-ինը չեն․ Թովմասյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, հանցակազմ չկա, չեն լռեցնելու (տեսանյութ) Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանը ազատ է արձակվում․ ՈՒՂԻՂԳեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Ամերիկացիները պատրաստում են Ուկրաինային օգնության ամենամեծ փաթեթներից մեկըԿոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի շարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ՈՒՂԻՂԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է Եվրամիությունից․ Միշուստին Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Ոստիկանների բազմություն են հավաքել Սոնայի զոհվելու վայրում Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ)
Տավուշում սահմանային 28 սյուն է տեղադրվել, կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 %-ը
ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը մատնանշեցինք Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների խնդիրը Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը Դատախազության համագործակցությունը ԵՄ-ի և ԵԽ-ի հետ վերջին տարիներին թևակոխել է զարգացման նոր փուլ Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպքՍտամբուլում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 2022 թվականի նոյեմբերին ահաբեկչություն կատարելու համար մեղադրվող կնոջըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՀնարավորություն՝ աշխատանք փնտրողների և գործատուների համարԱյս փուլում, երբ համախմբման խնդիրը շատ սուր է, ես դեմ եմ «իսկ ինչ էր անում էնինչը 2018-ին» տիպի «սանրերին». ՎրթանեսյանՎահագն Խաչատուրյանն ընդունել է Սոցապնախարարին Հողի հետ խլում են անմահացած որդիներին․ զոհվածի հայր
«Բռնությունով կեթաս, կիմանաս` ինչ ես արել, ոստիկանության ծառայողին էդքան դուխով տղա ես, որ կարաս բրդե՞ս». միջադեպ` պարեկային ծառայողի և քաղաքացու միջև (տեսանյութ)
Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Վազող տողեր

Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ «մարդակենտրոն» կառավարությունը վերահաստատեց՝ կարևորը հեշտ լուծումներն են. Արփինե Հովհաննիսյան

ՀՀ արձակված ԱԺ-ի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Ըստ կառավարության ներկայացրած պաշտոնական նախագծի կկրճատվեն (կօպտիմալացվեն) ոչ միայն Մշակույթի և Սփյուռքի, այլ նաև Սպորտի, Գյուղատնտեսության և Էներգետիկայի նախարարությունները

Հարգելի գործընկերներ,

Ինչպես եւ ակնկալվում էր, հայրենի կառավարությունը երկար սպասեցնել չտվեց։ Ընտրությունների արդյունքների ամփոփումից ընդամենը մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի 20-ին, Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Նախագծի համաձայն կրճատվում են 5 նախարարություններ` միանալով այլ նախարարությունների: Նախագիծն առաջացնում է երկու անմիջական հետևանք`
1) առաջնային և ամենացավոտ հետևանքն իհարկե ահռելի թվով պետական ծառայողների անխուսափելի կրճատումն է:

Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը եւս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարեւորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են։ Սա այն հիմնական մտահոգություններից էր, ինչի մասին իմ գործընկերները և անձամբ ես բարձրաձայնում էինք ամբողջ քարոզարշավի ընթացքում։ Բայց, ցավոք, մարդկանց մեծամասնությունը հավատաց Նիկոլ Փաշինյանին, ով այսօր արդեն ասում է, որ մարդիկ կրճատման մասին իմանալով են քվե տվել իրենց:

Հատկապես Ամանորից առաջ չէի անդրադառնա այս նախագծին, եթե խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերը, զբաղված չլինեին միմյանց դեմ աստղային պատերազմներ վարելով կամ տոնածառի հանդես «խափանելով»,  իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ բանուգործը թողած` չհաշվեին թե ըստ իրենց ինչքան ժամանակով է հեռացել հանրապետականը։ Իսկ մարդիկ պետք է տեղեկացվեն իրենց սպասվող հեռանկարի մասին, որպիսի պլանավորեն իրենց հետագա քայլերը:

Քիչ անց մեկ այլ գրառմամբ կանդրադառնամ փոփոխությունների բովանդակությանը:

Հ.Գ. Կարծում եմ` վարչապետը ժանրի կանոններով կառաջարկի, որ այս բոլոր նախարարությունների աշխատակիցները ևս գործադուլ անեն, միևնույն է իրենք հո սպորտսմենները, էներգետիկները կամ գյուղատնտեսները չեն, ինչպես մշակույթի նախարարության աշխատակիցները մշակույթը չեն: Եվ այս ամենը պետք է անել չմոռանալով նախորդ կառավարության հիմք դրած ծրագրերի ֆոնին լուսանկարվելը (շաբաթ օրը Վանաձորում բացված գործարանի հիմնարկեքը վարչապետ Կ. Կարապետյանն էր իրականացրել էր իրականացրել։ Բայց այդ մասին իհարկե ոչ մի խոսք:

Հ.Հ.Գ. Մի դիտարկում վարչապետի` նախկին իշխանության կողմից մի քանի քվեի համար պաշտոնով վարձահատույց լինելու հայտարարության մասով։

Մի բան հստակ է՝ նախորդ իշխանությունը չի կարեւորել քվե բերելն այնչափ, որ այս ընտրությունների պես առաջնագծից մոտ 10 հազար զինվոր բերեր` Գորիսում, Կապանում, Վարդենիսում քվեարկելու համար։

Հ.Հ.Գ. 2 Պետական ծառայողների համար կառավարության մյուս անակնկալի մասին կտեղեկացնեմ Ամանորից հետո:

#թավշյանորտարի
#երեխեք կարեւորը սիրուն տոնածառ ունենք
#Ումէպետքաշխատավարձ, եթե revloutionary love is in the air