Հայաստանն ու Ադրբեջանը 1-ին անգամ հասել են փոխըմբռնման. Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, որ իր հայ գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Ղարաբաղի հարցում հասել է փոխըմբռնման:
«Կարծում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը առաջին անգամ հասանք փոխըմբռնման, ինչը չէր հաջողվում շատ երկար ժամանակ: Ես շատ ժամանակ եմ նվիրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ելքերի փնտրտուքին: Սա կլինի նաև հաջորդ տարվա մեր գլխավոր անելիքը»,-Մամեդյարովի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը:
Մամեդյարովի խոսքով՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ 2019 թվականին նախատեսված հանդիպումների ժամանակ կքննարկվեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիները: