Իսակովի պողոտայում մոխրի են վերածվել Cicar և ՊԱԶ մակնիշի ավտոմեքենաներ. կան տուժածներ
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է ՊԱԶ մակնիշի ավտոմեքենա:
Հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»-ով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:34-ին, մարվել՝ 17:45-ին:
Ամբողջությամբ այրվել են «Cicar» մակնիշի և ՊԱԶ մակնիշի ավտոմեքենաները, ջերմահարվել՝ ՈՒԱԶ մակնիշի, Volkswagen մակնիշի ավտոմեքենաները և SATKO մակնիշի (բրեզենտե ծածկով) 4 ավտոմեքենա:
Ս. Գ.-ն (ծնված 1986 թ.) այրվածքներով և ծխահարված տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ա. Մ.-ն այրվածքներով՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: