Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար.Tert.am
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am—ի հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը:
Ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»:
Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց.«Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում