Կրակոցներ՝ Ստրասբուրգում. հրաձիգը կրակել է մարդկանց ուղղությամբ. կա 3 զոհ, 12 վիրավոր
Երեկ երեկոյան Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվական կայքերից, անհայտ անձը, ով զինված է եղել, կրակ է բացել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, նստել տաքսի ու փախուստի դիմել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով կա 3 զոհ և 12 վիրավոր:
Վիրավորներից 6-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Առայժմ ոստիկանական ուժերը չեն գտել կրակողին:
Հաղորդվում է, որ հանցագործին գտնելու ուղղությամբ աշխատում է ավելի քան 400 ոստիկան: