Չինաստանի արտգործնախարարությունը Կանադայից հետ է պահանջել Huawei-ի ձերբակալված տնօրենին
Չինաստանի արտգործնախարարությունը Կանադայից պահանջել է անմիջապես ազատ արձակել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոյին:
Վերջինս ձերբակալվել է Վանկուվերում՝ ԱՄՆ-ի պահանջով: Չինական կողմը հայտարարել է, որ դա ծանր հետևանքներ կթողնի երկու երկրի փոխհարաբերություններում: Հիշեցնենք, որ 42-ամյա Մեն Վանչժոն, ով Huawei ընկերության հիմնադիր տնօրենի դուստրն է, ձերբակալվել էր դեկտեմբերի 1-ին Վանկուվերի օդանավակայանում ԱՄՆ-ի պահանջով:
Ամերիկան վերջինիս մեղադրում է Իրանի դեմ պատժամիջովների կիրառման կանոնները չպահպանելու մեջ: