Սկանդալային տեսանյութ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ․ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները խմում են ու ծխում զվարճեցնող գազ
Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստները մի երեկույթի են, որի ժամանակ օգտագործում են ալկոհոլ և ծխում ինչ-որ գազ, որից զվարճանում են։
Սկանդալային տեսանյութում ներկա է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով նկարահանված տեսանյութում ուղղակի նստած է իր թիմակիցների կողքին։
Ընդգծենք, որ լոնդոնյան թիմն արդեն բացատրություն է տվել ու նշել, որ բացատրական աշխատանքներ կիրականացնի ֆուտբոլիստների հետ։