Լարված իրավիճակ՝ Փարիզում․ ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ և ձերբակալում հարյուրավոր մարդկանց
Այսօր Փարիզում ձերբակալվել է մոտ 481 «դեղին ժիլետով» ցուցարար, որոնցից 211-ը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Նա, մասնավորապես, հեռուստատեսությամբ նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փարիզում ուժեղացվել է ոստիկանական հսկողությունը։
Այս պահին Ելիսեյան դաշտում շարունակվում են ոստիկանական գործողությունները, ովքեր ձերբակալում են առավել ագրեսիվ ցուցարարների՝ կիրառելով արցունքաբեր գազ։
Նշվում է, որ ցուցարարները ցանկացել են երթ կազմակերպել դեպի Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի նստավայր, սակայն ոստիկանները կանխել են դա։