Միջազգային կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում հիվանդանոց է ոչնչացվել
Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան ուրբաթ օրը լիովին ավերել է սիրիական Հաջին քաղաքի հիվանդանոցը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Սիրիական պարբերականները նշում են, որ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է սիրիական հիվանդանոց։
Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան։
TACC լրատվական գործակալությունն էլ իր հերթին նշում է, որ այս ավիահարվածների հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվում և վիրավորվում։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։