Մեծ Բրիտանիան շարունակում է «պատժել» օտարերկրացիներին
Մեծ Բրիտանիան ժամանակավորապես կդադարեցնի օտարերկրյա ներդրողներին, այսպես կոչված, «ոսկե վիզաների» տրամադրումը: Դա արվում է փողերի լվացման դեպքերը կանխելու համար:
Ծրագիրը գործի կդրվի ուրբաթ օրը՝ կեսգիշերին: «Ոսկե վիզա» կարող էին ստանալ բոլոր այն օտարերկրյա ներդրողները, ովքեր երկրում առավել քան 2 միլիոն ֆունտ ստերլինգի ներդրում էին կատարում:
Ծրագրի դադարեցումը չի վերաբերվում միայն Եվրոպական միության անդամ երկրներին ու Շվեյցարիային: Ենթադրվում է, որ վիզաների տրամադրման ծրագիրը նորից կգործի 2019 թվականից: