ՔԺՎԿ պատգամավորի թեկնածուները քարոզարշավի 11-րդ օրն անցկացրին Արտաշատում (տեսանյութ, լուսանկարներ)
Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ կուսակցության պատգամավորի թեկնածուները քարոզարշավի 11-րդ օրն անցկացրեցին Արտաշատ քաղաքում։
Կուսակցության նախագահն ու մյուս անդամները բուկլետներ բաժանեցին բնակիչներին, ծանոթացրին կուսակցության առաջարկած ծրագրային գաղափարներին։
«Եթե չենք ուզում նախկին համակարգը վերադարձնել, ուրեմն պետք է մեր մտածողությունը փոխենք»,-քաղաքացիների հետ զրույցում ասաց կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը։