Մահացել է հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովը
Այսօր մահացել է հայտնի ռուս գրող Անդրեյ Բիտովը, ով համարվում է ռուսական գրականության մեջ պոստմոդեռնիզմի հիմնադիրը։ Այս մասին տեեկանում ենք Ntv.ru կայքից։
Գրողի մահվան մասին հայտարարել է հայտնի գրաքննադատ Գալինա Յուզեֆովիչը։
Ընդգծենք, որ Բիտովն 82 տարեկան էր։ Նա գրել սկսել է 1956 թվականից։ Գրում էր ոտանավորներ, ինչպես նաև Վիկտոր Գոլյավկինի ազդեցությամբ գրված կարճ աբսուրդիստական պատմվածքներ, որոնք առաջին անգամ հրապարակվեցին 1990-ականներին։
1978 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ Բիտովի «Պուշկինի տուն» վեպը, իսկ 1979 թվականին մասնակցեց խորհրդային գրաքննությունը մերժող «Մետրոպոլ» գրական ալմանախի ստեղծմանը։ Արդյունքում՝ զրկվեց ԽՍՀՄ-ում տպագրվելու և գրական աշխատանքով ապրուստը վաստակելու հնարավորությունից։
«Վերակառուցման» քաղաքականության հռչակմամբ՝ 1986 թվականին վերադարձավ ԽՍՀՄ գրական կյանք, նաև ստացավ արտասահմանյան ճամփորդություններ կատարելու հնարավորություն։ Այդ տարիներին աշխույժ մասնակցություն է ունեցել հասարակական կյանքին։ 1988 թվականին մասնակցել է Ռուսաստանի ՊԵՆ ակումբի ստեղծմանը, 1991 թվականից դրա նախագահն է։