Ամբողջ ազգը գիտի, որ ապարանցիները համառ են. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Ապարանում քարոզարշավի ժամանակ լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հիշեցրել են, որ ամիսներ առաջ լրագրողներից մեկին ասել էր «աղջի՛կ ջան, դու կարող ա՞ Ապարանից ես» ու խնդրել են պարզաբանել դա:
«Ամբողջ ազգը գիտի, որ ապարանցիները շատ համառ են: Ձեր պես լրագրողը, որ ինձ հարցը տվեց, թույլ չէր տալիս՝ պատասխանեմ: Ինքը հարցը տալիս էր, ինքն էլ իմ տեղը պատասխանում: Հիմնական իրենց համառության համար եմ այդպես ասել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում