Մագիստրոսական թեզերի պաշտպանություն՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (լուսանկարներ)
Սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը։ Ամփոփիչ պետական ատեստավորման հանձնաժողովի նախագահն էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանը։
Ամփոփիչ ատեստավորմանը՝ մագիստրոսական թեզերի պաշտպանությանը, մասնակցում էր 24 շրջանավարտ, որոնցից 21-ը հաջողությամբ անցան ամփոփիչ ատեստավորումը, մեկ շրջանավարտ արժանացավ գերազանցության դիպլոմի։